ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանի անկում՝ 8-10 աստիճանով

ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանի անկում՝ 8-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, 25-27-ին Հայաստանը գտնվելու է նրա ազդեցության գոտում:

«Հոկտեմբերի 24-ին երեկոյան կսկսվեն թույլ տեղումներ, իսկ 25-ին տեղումները կլինեն միջին ինտենսիվության, հոկտեմբերի 26-ին ցիկլոնի ուժը կտրուկ կմեծանա, ինչի հետևանքով տեղումները արդեն կլինեն ինտենսիվ: Դեպի հոկտեմբերի 27-ը ցիկլոնը աստիճանաբար կթուլանա: Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների հանրապետության մյուս գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին կնվազի 8-10 աստիճանով»,- հայտնել է նա:

Սուրենյանը հավելել է, որ ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի վրա, որտեղ եղանակային պայմանները առավել անբարենպաստ կլինեն. «Նշված ժամանակահատվածում հորդորում ենք շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---