ԳԴՀ-ն €34 մլն կհատկացնի փախստականներին Մոսուլից

ԳԴՀ-ն €34 մլն կհատկացնի փախստականներին Մոսուլից

PanARMENIAN.Net - Գերմանիան կարծում է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներից Մուսոլի ազատագրմանը զուգահեռ կաճեն Իրաքի այլ շրջաններ և Թուրքիա ուղևորվող փախստականների հոսքերը:

Այդ նպատակով Բեռլինը €34 մլն կհատկացնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար: Այդ մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական զարգացման և գործակցության նախարար Գերդ Մյուլլերը:

«Միայն Մոսուլի և արվարձանների համար մենք որպես շուտափույթ օգնություն կարող ենք հատկացնել €34 մլն»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ՄԱԿ տվյալների, այդ քաղաքից կարող է մինչև 1 մլն մարդ հեռանալ: Թե արդյունքում նրանցից որքանը կհայտնվի Գերմանիայում, Մյուլլերը չգիտի: «Դա չեմ կարող ասել: Սակայն դա դրամատիկ կլինի»,-ասել է ԳԴՀ կառավարության անդամը:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---