Վրացիների միայն չորս տոկոսն է Հայաստանին համարում բարեկամական երկիր

PanARMENIAN.Net - Վրաստանի բնակչության հարցման համաձայն, որն անցկացվել է «Ջորջիան քոնսալթինգ գրուպի» կողմից, Վրաստանի բարեկամների շարքում առաջին տեղն են գրավում Ադրբեջանն ու Ուկրաինան:



Վրաստանի բարեկամ երկրների ցուցակը հետեւյալ տեսքն ունի.



1-2. Ադրբեջան ու Ուկրաինա` 12ական տոկոս

3-4. ԱՄՆ եւ Էստոնիա` 10ական տոկոս

5. Թուրքիա` 8 տոկոս

6. Գերմանիա` 6 տոկոս

7. Հայաստան` 4 տոկոս

8-9. Լեհաստան, Ղազախստան` 3ական տոկոս

10. Թուրքմենստան` 2 տոկոս



Մյուս պետություններին բաժին հասավ հարցվածների ձայների 20 տոկոսը: Ընդհանուր առմամբ, Վրաստանի բարեկամների թվում նշվել է ավելի քան 50 պետություն. Վրաստանի բարեկամների շարքում Ռուսաստանի անունը տվել է հարցվածների 1 տոկոսը:



Հարցվածների 56 տոկոսը Ռուսաստանին համարում է Վրաստանի նկատմամբ անբարիացկամ տրամադրված պետություններից մեկը, իսկ 31 տոկոսը հայտարարել է, որ Վրաստանը թշնամիներ չունի: 13 տոկոսը ձեռնպահ է մնացել: Հարցմանը մասնակցել է 1123 մարդ, հաղորդում է Գռուզիա-Online-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---