«Սկիապարելլի» զոնդը վնասվել է Մարսում վայրէջքի ժամանակ

«Սկիապարելլի» զոնդը վնասվել է Մարսում վայրէջքի ժամանակ

PanARMENIAN.Net - «Էկզոմարս-2016» առաքելության «Սկիապարելլի» (Schiaparelli) դեսանտային մոդուլը վթարի է ենթարկվել Մարսում վայրէջքի ժամանակ, հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ЕКА):

Գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք տրամադրել էր NASA-ն և որոնց վրա ենթադրաբար տեսանելի են սարքի վայրէջքի հետքերը:

«Ըստ գնահատականի, սարքը վայր է ընկեր 2-4 կմ բարձրությունից, ուստի մեծ արագություն է հավաքել` ժամում ավելի քան 300 կմ: Հնարավոր է նաև, որ մոդուլը պայթել է` բախվելով մակերեսին»,-ասվում է գործակալության հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Եվրոպական տիեզերական գործակալությունը լուսանկարների ավելի մանրակրկտ վերլուծություն կկատարի, որից հետո հստակ տվյալներ կհայտնի սարքի վիճակի մասին: Մոդուլի հետ կապը խզվել է հոկտեմբերի 20-ին` վայրէջքից մոտ 50 վայրկյան առաջ:

«ԷկզոՄարսը» Եվրոպական տիեզերական գործակալության (ЕКА) և ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի Մարսի հետազոտման համատեղ ծրագիր է: Ծրագիրը գործարկվել է առաջին հերթին պարզելու համար թե արդյոք Մարսի վրա երբևէ կյանք եղել է և կա արդյոք հիմա:

2016-ի դեկտեմբերին Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) քննարկելու է ռուս-եվրոպական «ԷկզոՄարս» նախագծի ֆինանսավորումը և անհաջող վայրէջքը կարող է շատ բացասաբար անդրադառնալ համատեղ նախագծի երկրորդ փուլի իրականացման վրա, որը պետք է իրագործվի 2018-ին: Դեսանտային մոդուլի արժեքը հայտնի չէ, սակայն նախագծի համար արդեն ծախսվել է մոտ 1,2 մլրդ եվրո:

Ընթերցեք նաև. Կարմիր մոլորակի բնակիչները

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---