Բրյուսելը հերքում է. Իր ինքնաթիռները չեն ռմբակոծել Հալեպի խաղաղ բնակիչներին

Բրյուսելը հերքում է. Իր ինքնաթիռները չեն ռմբակոծել Հալեպի խաղաղ բնակիչներին

PanARMENIAN.Net - Բելգիայի պաշտպանության նախարարությունը ստացել է Մոսկվայից տվյալներն այն ինքնաթիռների վերաբերյալ, որոնք հարվածներ են հասցրել Հալեպի խաղաղ բնակչությանը:

«ՌԴ ՊՆ-ն Մոսկվայում Բելգիայի դեսպանության ռազմական կցորդին է փոխանցել ենթադրյալ ապացույցները, որոնց համաձայն բելգիական ՌՕՈւ F-16 ինքնաթիռները պատասխանատու են հոկտեմբերի 18-ին Հալեպին հասված ավիահարվածի համար, որոնց հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել»,-հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ զինվորականների, ռուսական կողմի փոխանցած տեղեկատվությունը «բաղկացած է թռիչքի երթուղուց, որն իբր կատարել են բելգիական ինքնաթիռները»:

«Յուրային` օտար» նույնականացման համարները, որոնք նշված են քարտեզի վրա և որոնք ըստ ՌԴ ՊՆ տվյալների, պատկանում են բելգիական ինքնաթիռներին, կոռեկտ չեն և չեն պատկանում բելգիական ՌՕՈւ-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են գերատեսչությունում, այժմ երկրի ՊՆ ղեկավար Սթեվեն Վանդեպուտն ակնկալում է ռուսական կողմից, որ նա «պաշտոնապես կհրաժարվի չհիմնավորված մեղադրանքներից»:

Հոկտեմբերի 18-ին հայտարարվեց, որ Բելգիայի օդուժը ավիահարված է հասցրել Հալեպի գավառի Հասաջեկ գյուղի շրջանում, որի հետևանքով 6 խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնել են ռուսական Սիրիայի հաշտեցման կենտրոնում: Ըստ ռուս զինծառայողների, հարվածը հասցվել է գիշերը` երկու տուն է ոչնչացվել, վեց մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել է:

ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ «նշված ժամին այդ շրջանում արձանագրվել է Բելգիայի թագավորության ՌՕՈւ 2 F-16 կործանիչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---