SOCAR-ն 9 ամսում կրճատել է գազի ու նավթի արդյունահանումը 9%-ով

SOCAR-ն 9 ամսում կրճատել է գազի ու նավթի արդյունահանումը 9%-ով

PanARMENIAN.Net - SOCAR ընկերությունը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) 2016-ի հունվար-սեպտեմբերին արդյունահանել է 4 մլրդ 706,5 մլն խմ գազ, ինչը 8,8%-ով ցածր է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2016-ի սեպտեմբերին ընկերությունն արդյունահանել է 481,8 մլն խմ գազ, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի տարածքում 2016-ի հունվար-սեպտեմբերին արդյունահանումը կազմել է 22 մլրդ 288,8 մլն խմ գազ (աճը 3,4%), այդ թվում սեպտեմբերին` 2 մլրդ 311,9 մլն խմ:

2015-ին SOCAR-ն արդյունահանել է 6 մլրդ 871,4 մլն խմ գազ, իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանում արդյունահանվել է 29 մլրդ 742,7 մլն խմ:

Ադրբեջանի կառավարությունը 2016-ին կանխատեսում է 29 մլրդ 345 մլն խմ գազի արդյունահանում:

SOCAR-ը 2016-ի հունվար-սեպտեմբերին արդյունահանել է 5 մլն 675,8 հազար տոննա նավթ, ինչը 8,7%-ով ցածր է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2016-ի սեպտեմբերին ընկերությունն արդյունահանել է 618,6 հազար տոննա նավթ:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում 2016-ի հունվար-սեպտեմբերին նավթի արդյունահանումը կազմել է 31 մլն 304,4 հազար տոննա (անկումը 0,3%), այդ թվում սեպտեմբերին` 3 մլն 113,3 հազար տոննա:

2015-ին SOCAR-ն արդյունահանել է 8 մլն 160,5 հազար տոննա նավթ, իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանում արդյունահանումը կազմել է 41 մլն 689 հազար տոննա:

Ադրբեջանի կառավարությունը 2016-ին կանխատեսում է 40 մլն 744,9 հազար տոննա նավթի արդյունահանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---