Թուրքիան շարունակում է հարվածել Սիրիայի քրդական ուժերի հենակետերը

Թուրքիան շարունակում է հարվածել Սիրիայի քրդական ուժերի հենակետերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերը (TSK) «Եփրատի վահան» գործողության շրջանակում շարունակում են հարվածներ հասցնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈՒ-YPG)-ի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերի ուղղությամբ:

Ըստ թուրքական Yenisafak թերթի կայքի՝ գործողության 60-րդ օրը Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը թիրախավորել են PYD-ի 52՝ և ԻՊ-ի 70 դիրք:

Գործողության ժամանակ սպանվել է 2 ԻՊ-ի անդամ և «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման (սիրիական ընդդիմադիր ուժեր) 7 զինվոր, այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը, գրում է Ermenihaber.am-ը:

Սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքն ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին:

Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---