Վարչապետ. Յուրաքանչյուր մարդ կարող է ներմուծել ինչ ցանկանա, խոչընդոտի դեպքում զանգում եք ինձ22 հոկտեմբերի 2016 - 22:33 AMT PanARMENIAN.Net - Նոր կառավարությունը չի պատրաստվում նպատակաուղղված պայքար տանել մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, սակայն ստեղծելու է հավասար պայմաններ, որպեսզի ոչ ոք չունենա ադմինիստրատիվ կամ կոռուպցիոն լծակներ կիրառելու հնարավորություն` գերիշխող դիրք ստանալու համար: Ինչպես հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում, «չի ասել` օրենքով պայքարելու են մոնոպոլիայի դեմ, ասել է՝ օրենքով պայքարելու են կոռուպցիայի դեմ, հավասար դաշտ ստեղծելով՝ պայքարելու են մոնոպոլիայի դեմ»: «Շուկայի փոքրությունը, այսպես թե այնպես, բերելու է նրան, որ որոշակի ոլորտներում մենք ունենալու ենք գերիշխող բիզնեսմեն, որովհետև ինքն ավելի էֆեկտիվ է աշխատում և այլն, և այլն: Ամբողջ խնդիրն այն է, թե ինքն ինչպես է դառնում գերիշխող. եթե դառնում է ադմինիստրատիվ լծակներով՝ քեզ թույլ են տալիս, Արամին թույլ չեն տալիս, այդ դեպքում առաջանում է անարդարություն: Եթե բնական մրցունակ դաշտում է՝ մեկ է, էլի այդպես կմեկնաբանեն, ով որ այդ գերիշխողը չէ: Պետությունն այդ պարագայում ի՞նչ խնդիր ունի. մեր հակամոնոպոլ ծառայության միջոցով զսպի գերիշխողի ախորժակը, իսկ եթե արդարացի, մրցունակ դաշտում է դարձել գերիշխող, իրեն ճնշել, իհարկե՝ ոչ», - նշել է նա: Որպես օրինակ վարչապետը բերել է նավթամթերքի շուկան: «Մեծածախ ես առնում՝ գինդ ուրիշ է, նավով տեղափոխելու ժամանակ կարողանում ես նավ վարձել, ամբողջությամբ թե փոքր քանակով, սպասում ես` երբ կլինի այդ նավը՝ նույնպես ծախսը ուրիշ է: Բայց դա նշանակում է, որ պետք է անպայման խոշոր մատակարար լինի՝ ոչ: Ուղղակի, այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում ես, դու, կարող ենք այս բիզնեսը սկսենք: Մեզանից մեկն օբյեկտիվ պայմաններով դառնալու է գերիշխող, չեմ ասում` բոլոր ոլորտներում, բայց ոլորտներ լինելու են: Այդ պարագայում անարդարության նկատմամբ զգացմունքը կլինի ոչ այնքան ընդգծված, ինչքան այսօր… մոնոպոլիայի դեմ պայքարը կամ դեմն առնելը հավասար, արդար դաշտ ստեղծելն է», - ասել է վարչապետը: Ճշտող հարցին, թե ճի՞շտ է եզրակացնել, որ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել, վարչապետը դրական է պատասխանել: «Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք», - շեշտել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |