Վրաստանում հարձակվել են ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի վրա. Կա զոհ

Վրաստանում հարձակվել են ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի վրա. Կա զոհ

PanARMENIAN.Net - Վրաստանում անհայտ անձինք փորձել են ներխուժել Կրծանիսիում գտնվող ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն: Պաեկայինները մի քանի անգամ կոչ են արել նրանց հեռանալ տարածքից, որին նրանք չեն ենթարկվել: Դրանից հետո նրանց ուղղությամբ կրակ է բացվել, հարձակվողներից մեկը սպանվել է: Սկսվել է հետաքննություն, որը վարում է ռազմական ոստիկանությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը» Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով:

2015-ի օգոստոսի 27-ին Վրաստանում` «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնի տարածքում բացվել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնը, բացմանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Սպանվածի ինքնությունը չի բացահայտվել:

«Հոկտեմբերի 23-ին 03:30-ին մոտ արձանագրվել է անհայտ անձանց ներխուժման փորձ Զորավարժությունների հրամանատարության և ռազմական կրթության աջակցության «Կրծանիսի» կենտրոնի տարածք: Կողմնակի անձինք չեն ենթարկվել ժամապահի զգուշացմանը և հարձակվել են նրա վրա, որից հետո նա դիմել է կանոնակարգով նախատեսված գործողությունների և կասեցրել է զինված անձանց մուտքը կենտրոնի տարածք: Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերել են հարձակվողներից մեկի դին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քննությունը հարուցվել է Վրաստանի ՔՕ 116 հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների հենակետը Սաչխերեում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---