Ախալքալաքում երկու եկեղեցի է վերաօծվել

Ախալքալաքում երկու եկեղեցի է վերաօծվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի է ունեցել Սբ Սիոն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ու մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Վարդանյանի, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի:

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամուլի կենտրոնից հայտնում են, որ եկեղեցին կառուցվել է 1830-ական թթ., բայց տասնամյակներ շարունակ չէր գործում:

Եկեղեցին վերականգնվել է մի խումբ վաչիանցիների հովանավորությամբ: Վաչիանում հոգևոր հայրերին դիմավորել են ավանդական աղ ու հացով:

Գերաշնորհ Վազգեն Սրբազանը ողջունել է ներկաներին, շնորհավորել եկեղեցի ունենալու և Սուրբ Խաչի գյուտի տոնի կապակցությամբ, նշել գյուղում եկեղեցի ունենալու կարևորության մասին: Այնուհետև տեղի է ունեցել դռնբացեքի արարողությունը, որին հաջորդել է եկեղեցու օծման կարգը: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, երկարատև դադարից հետո, մատուցել է եկեղեցու անդրանիկ Սուրբ Պատարագը: Կատարվել է նաև եկեղեցու բակում կանգնեցվաց, հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված, խաչքարի օծման կարգը, որին հաջորդել է մատաղի օրհնությունը:

Իսկ հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում տեղի է ունեցել Սուրբ Խաչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ ձեռամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ու մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Վարդանյանի, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի:

Եկեղեցին վերականգնվել է ծագումով Սուլդայից, բայց այժմ ռուսաստանաբնակ Հրազդան Առաքելյանի հովանավորությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---