Էլեկտրոնային և դասական-սիմֆոնիկ երաժշտության սինթեզ՝ Երևանի և Թբիլիսիի երաժիշտների մասնակցությամբ

Էլեկտրոնային և դասական-սիմֆոնիկ երաժշտության սինթեզ՝  Երևանի և Թբիլիսիի  երաժիշտների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Music Collaboration Project նախագիծը ներկայացնում է էլեկտրոնային և դասական-սիմֆոնիկ երաժշտության սինթեզ, որի նպատակն է զարգացնել ժամանակակից երաժշտությունը և երաժշտական նոր միտումները հասցնել ունկնդրին:

Նախագծի առաջին համերգը, որին մասնակցում էին Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանողական նվագախումբը և TSU–ART խումբը, տեղի է ունեցել Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում:

Համերգի ընթացքում ներկայացվել են TSU–ART (Tbilisi State University) էլեկտրոնային խմբի ստեղծագործությունները, որոնք նվագախմբի համար մշակել է կոմպոզիտոր Հովհաննես Համբարձումյանը (Գերմանիա):

Նախագծի հաջորդ համերգը տեղի կունենա Երևանում: Համերգին կմասնակցեն Երևանի և Թբիլիսիի կոնսերվատորիաների ուսանողական նվագախմբերը, «Անկախության սերունդ» համահայկական նվագախմբի երաժիշտները, ովքեր ԵՊԿ ուսանողներն են, ինչպես նաև TSU–ART խումբը: Դիրիժորը և կոմպոզիտորը Հովհաննես Համբարձումյանն է:

Երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00 Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1):

Երեկոյի հովանավորներն ու աջակիցներն են Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան, Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն, Վրաստանի երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը, Վրաստանի տուրիզմի ադմինիստրացիան, DSLR Production-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---