Թուրքիայում սիրիացի փախստական երեխաներն աշխատում են գործարաններում24 հոկտեմբերի 2016 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի փախստական երեխաներն աշխատում են հայտնի բրիտանական հագուստի, կոշիկի և տան պարագաների Marks & Spencer բրենդի, ինչպես նաև ASOS ինտերնետ խանութի գործարաններում, ասվում է ВВС Panorama-ի լրագրողների հետաքննության մեջ: ВВС Panorama-ն ուսումնասիրել է Թուրքիայի գործարանները և այնտեղ հայտնաբերել է վերոնշյալ բրենդերի հագուստի կարի արտադրամասերում աշխատող փախստական սիրիացի երեխաների: BBC-ի փաստագրական ֆիլմում ասվում է նաև, որ սիրիացի փախստականներն ապօրինի կերպով աշխատում են նաև Zara և Mango հայտնի ապրանքանիշերի համար ջինսեր արտադրող գործարաններում, գրում է Informing.ru-ն Independent-ի վրա հղումով: Ստամբուլի փողոցներից մեկում գործող արհեստանոցում լրագրողները մի քանի սիրիացի փախստական երեխա են տեսել: Հետագայում նրանք ևս 11 սիրիացի մեծահասակ փախստական և մինչև 16 տարեկան երեխա են տեսել անմիջապես աշխատանքի ժամանակ: Ըստ 15-ամյա տղայի, նա օրական 12 ժամից ավելի արդուկում է հագուստը բրիտանական խանութներ ուղարկելուց առաջ: Լրագրողները պնդում են, որ այդ աշխատանքի համար փախստականները ստանում են ժամում 1 ֆունտից մի քիչ ավելի, ինչը Թուրքիայում ընդունված նվազագույն աշխատավարձից շատ քիչ է: Վճարումը կատարվում է միջնորդի միջոցով հենց փողոցում: Իսկ ապրանքանիշերի ներկայացուցիչները հայտարարել են, որ մանրակրկիտ կերպով ստուգում են հագուստի առաքումներն ու թույլ չեն տալիս մանկական աշխատանքի կիրառումն իրենց ֆաբրիկաներում: 2016-ին հրապարակված Reuters գործակալության հետազոտման մեջ ևս ասվում էր, որ Թուրքիայի հագուստ արտադրող գործարաններում ապօրինաբար աշխատում են սիրիացի երեխաներ: Ասվում է, որ այժմ Թուրքիայի տարածքում մոտ 3 մլն սիրիացի փախստական կա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |