Աղձքում պեղումների արդյունքում հայոց արքաների մասունքներ են հայտնաբերվել

Աղձքում պեղումների արդյունքում հայոց արքաների մասունքներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Պատմական Աղձքում իրականացված բացառիկ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են մասունքներ: Հնագետ Հակոբ Սիմոնյանը համոզված է, որ դա Արտաշիսյան և Արշակունյաց արքաների ոսկորներն են: Ընդ որում՝ մասունքները հայտնաբերվել են ոչ թե դամբարանում, այլ եկեղեցու սալահատակի տակ:

«Խորանի առջև բացվեցին երեք քարե սնդուկ, որոնք կնքված էին: Նրանցից մեկի վրա նույնիսկ պահպանվել է խաչը: Երկուսը մենք պեղեցինք, երկուսի մեջ էլ մարդկային աճյուններ էին, մի բան հստակ էր. այստեղ դրված ոսկորները նախքան սնդուկների մեջ դնելը մաքրված են եղել փափուկ հյուսվածքներից»,- հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հնագետ Հակոբ Սիմոնյանը, մեջբերում է A1plus.am-ը:

Ի դեպ, եթե ոսկորներում պահպանված լինեն օրգանական նյութեր, ապա ԴՆԹ կարվի:

3-րդ սնդուկը դեռ չի բացվել: Հնագետները այն ցանկանում են բացել բարձրաստիճան պաշտոնյաների և լրագրողների ներկայությամբ:

«Օրը կորոշվի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը և վարչապետը ժամանակ գտնեն»,- ասել է Հակոբ Սիմոնյանը:

Ըստ նախնական ծրագրի՝ դեռ մեկ տարի էլ կա, որ պեղումներն ավարտվեն:

Պեղումներ անցկացնելու գաղափարը ԱԺ-ում բարձրացրել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա խոսքերով՝ պեղումները իրականացվում են ամբողջությամբ պետական միջոցներով և այն արքաների միակ դամբարանն է, որի տեղը մեզ հայտնի է: «Այն պետք է պահպանվի և հանձնվի հետագա սերունդներին»,- եզրափակել է Արագած Ախոյանը:

Աղձքում այս օրերին այցելուների թիվը գերազանցում է 500-ը:

Պատմական Աղձք համայնքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002-ին ներառվել է 14 հուշարձան, այդ թվում՝ 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 –ին կառուցված արքայական դամբարանը, 4-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներ, մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարան, գերեզմանոց և այլն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---