Շտայնմայեր. ԵՄ-ին փլուզում է սպառնում

Շտայնմայեր. ԵՄ-ին փլուզում է սպառնում

PanARMENIAN.Net - Ֆինանսական ճգնաժամը, փախստականների հոսքը դեպի Եվրոպա, շոկը ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեից նպաստել են նրան, որ Եվրոպան հայտնվի ուժեղ անկայունության գոտում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Հավերժ խաղաղություն մայրցամաքում» և «Եվրոպան այլընտրանք չունի» կարգախոսներն արդեն ուղղակի չեն դիմանում քննադատությանը»,-ասել է Շտայնմայերը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԵՄ անդամ երկրներից շատերը քննադատում են Բրյուսելի քաղաքականությունը: «Եվրոպայի նույնիսկ ամենահավատարիմ կողմնակիցներն այժմ տեսնում են, որ մենք պետք է նորից համոզենք մարդկանց…Եթե մենք չիմանանք, ինչպես գնահատել ԵՄ-ն, այն փլուզման եզրին կհայտնվի»,-ասել է Շտայնմայերը, հայտնում է korrespondent.net-ը:

Ելնելով այդ իրողությունից` Գերմանիայի ԱԳՆ եվրոպական շրջայց կմեկնարկի` քննարկելու համար հանրության հետ ԵՄ ապագան: «Դա չի նշանակում, որ մենք ցանկանում ենք վարդագույն ակնոցով նայել Եվրոպայի ապագային, հակառակը, ցանկանում ենք քննադատություն լսել, որպեսզի իմանանք, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ Եվրոպայում»,-ասել է Շտայնմայերը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր հայտարարել, որ Եվրամիությունը կրիտիկական վիճակում է և պետք է գործնականում ցույց տա, որ կարող է վերափոխվել: «Մենք կրիտիկական վիճակում ենք: Պետք է գործողություններով ցույց տալ, որ մենք կարող ենք բարելավել իրավիճակն անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանության ոլորտում համագործակցության, տնտեսական աճի ու աշխատանքի շուկայի հարցերում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---