Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի սպառազինման հարցում ՌԴ-ն պահպանում է ուժերի բալանսը տարածաշրջանում

Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի սպառազինման հարցում ՌԴ-ն պահպանում է ուժերի բալանսը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ, հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մշտական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՌԴ կողմից «Իսկանդեր» հրթիռային համալիրների փոխանցումը Հայաստանին, որոնք մեծ արձագանք ստացան մամուլում, հայտնում է « Sputnik Ադրբեջանը»:

«Ես ռազմական փորձագետ չեմ, ուստի չունեմ առանձին մեկնաբանություն սպառազինության յուրաքանչյուր կոնկրետ համակարգի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեր սկզբունքային մոտեցմանը, մենք այն բազմիցս ենք պարզաբանել»,-ասել է նա:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի (ինչպես նաև Ադրբեջանի) հետ իրականացվում է, մանրակրկիտ կերպով հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը, դաշնային օրենսդրությամբ ամրագրված արտահանման վերահսկման ազգային համակարգի շրջանակաում և անկասելիորեն պահպանելով ՌԴ կողմից ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունների կատարումը:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրվել է ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ:

«Իսկանդերի» առավել հեռահար «Մ» մոդիֆիկացիայի համալիրները խոցում են թիրախները մինչև 500 կմ հեռավորության վրա, սակայն Հրթիռային տեխնոլոգիայի վերահսկման ռեժիմն արգելում է 300 կմ-ից ավել հեռահարությամբ հրթիռների արտահանումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---