Քաղաքապետ. Բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղել Երևանի արտաքին տեսքը24 հոկտեմբերի 2016 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը և հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը: «Անձրևային եղանակով պայմանավորված՝ բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողներ փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները: Խստորեն հետևեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու կանխեք նման երևույթները. բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը: Որևէ բացառություն չպետք է լինի այս հարցում»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով։ Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետը «Ջրային կառույցներ» ընկերությանը տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման հետ կապված հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ: Աշնանային տեղումների սեզոնի հետ կապված էլ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և 12 վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ուսումնասիրել բազմաբնակարան շենքերի անձրևատար խողովակներն ու վերացնել թերությունները: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում Նա վստահեցրել է, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Այն նախատեսված է ապրիլին Իսպանիայում Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը |