Հայաստան-Չեռնոգորիա հանդիպմանը չի հրավիրվել Յուրա Մովսիսյանը

Հայաստան-Չեռնոգորիա հանդիպմանը  չի հրավիրվել Յուրա Մովսիսյանը

PanARMENIAN.Net - Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական:

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան,Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան,Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան,Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս,Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա),Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս),Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա),Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրահ» (ԱՄԷ),Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա),Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա),Գեղամ Կադիմյան, «Կարպատի» (Ուկրաինա),Արթուր Սարկիսով «Մորդովիա» (Ռուսաստան),Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան):

Այսպիսով հավաքական չի ընդգրկվել «Ռեալ Սոլթ Լեյք» վերջերս տեղափոխված Յուրա Մովսիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2016-ի մարտին հայտարարել էր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի:

«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան», - ասել էր նա:

Կարդացեք նաև՝«Հայկական ֆուտբոլի սան է, ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին». Մասնագետները՝ նոր մարզչի մասին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---