Շփման գիծը. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ

Շփման գիծը. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 250 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակեպելու համար:

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 900 կրակոց: Հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Իստիգլալ» և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց):

Կարդացեք նաև՝ԼՂՀ նախագահը՝ համանախագահներին. Բաքուն չի հրաժարվում հայատյաց քաղաքականությունից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---