ՄԽ համանախագահներն ամփոփել են այցը տարածաշրջան. Իրավիճակը «հարաբերականորեն հանգիստ» է26 հոկտեմբերի 2016 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 23-25-ին այցելել են տարածաշրջան: Osce.org կայքը հաղորդում է, որ այցի շրջանակում համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Համանախագահների այցի նպատակն էր, ըստ աղբյուրի, քննարկել հակամարտության գոտում ապրիլյան աննախադեպ սրացման հետևանքով ստեղծված իրավիճակն ու հստակեցնել բանակցային գործընթացում ներգրավված կողմերի դիրքորոշումները: Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրավիճակը ներկայում կարելի է որակել որպես «հարաբերականորեն հանգիստ»: Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը հիմնարար նախապայման է բանակցությունների շարունակման համար՝ հավելելով, որ ավելի վաղ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործումը շատ կարևոր է: Բացի այդ, համանախագահները քննարկել են ներկայիս աշխատանքային առաջարկները, որոնք ուղղված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, ապա նրանք ներկայացրել են իրենց տեսակետները բանակցային գործընթացն առաջ տանելու համար: ԵԱՀԿ կայքը հաղորդում է, որ համանախագահները մտադիր են ընթացիկ տարվա դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումն ամենակարճ ժամկետներում կազմակերպելու հարցը: Տարածաշրջան կատարած այցի ժամանակ համանախագահները հանդիպել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կազմակերպության կատարած աշխատանքն անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցում: Հոկտեմբերի 21-ի երեկոյան համանախագահները ժամանել են Բաքու: Այնուհետև նրանք այցելել են Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |