Դինքի սպանության գործով կասկածյալներից մեկը ոստիկանապետ է նշանակվել

Դինքի սպանության գործով կասկածյալներից մեկը ոստիկանապետ է նշանակվել

PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը՝ Թուրքիայի հետախուզության գլխավոր շտաբի ղեկավար, Տրապիզոնի հետախուզական շտաբի նախկին պետ Էնգին Դինչը նշանակվել է Էսքիշեհիրի նահանգի գլխավոր ոստիկանապետ, հաղորդում է«Ակոս»-ի կայքը:

Դինքի սպանության գործով վերաբացված դատավարությունում մեղադրյալների թվում են Թուրքիայի ազգային ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Էնգին Դինչը, այդ պաշտոնում նրա նախորդը՝ Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը և Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

Նշվում է նաև, որ դինքի սպանության գործով մշտապես հետաձգվող դատավարություններն ու Էնգին Դինչի նոր պաշտոնը խիստ վրդովվեցրել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների:

Թուրքիայում վերսկսվել է «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Ապրիլի 19-ին Ստամբուլում վերաբացված դատավարությունում 34 մեղադրյալի թվում ներգրավված են Թուրքիայի անվտանգության ուժերի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:Դինքի ընտանիքի փաստաբանները հույս ունեն, որ դատարանը կապացուցի պետական պաշտոնյաների առնչությունը դավադիր սպանությանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---