WikiLeaks-ը նամակներ է հրապարակել Քլինթոնի «գլխի հետ կապված խնդիրների» մասին

WikiLeaks-ը նամակներ է հրապարակել Քլինթոնի «գլխի հետ կապված խնդիրների» մասին

PanARMENIAN.Net - WikiLeaks-ը նամակներ է հրապարակել Քլինթոնի «գլխի հետ կապված խնդիրների» մասին: 2015-ի ապրիլի 21-ին դեմոկրատական կուսակցության ակտիվիստ և Քլինթոնի օգնական Հումա Աբեդինը նամակ է հղել Քլինթնի նախընտրական շտաբի ակտիվ մասնակիցներին, ներառյալ շտաբի ապագա նախագահ և Բարաք Օբամայի խորհրդատու Ջոն Պոդեստային:

«Քլինթոնը ստիված կլինի ավելի շատ օգտվել հուշումներից, նա դեռ խնդիրներ ունի գլխի հետ կապված»,-ասվում է տեքստում, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի ուշ, արդեն սեպտեմբերին Պոդեստան հետաքրքրվել է Քլինթոնի շտաբի հասարակայնության հետ կապերի տնօրեն Ջենիֆեր Պալմիերիից, թե ինչպես են գործերը կես տարի անց: «Չգիտեմ»,-ասել է Պալմիերին: Հրապարակված փաստաթղթերն այսպես կոչված «Պոդեստայի նամակների» մաս են կազմում, որոնք մի քանի խմբաքանակներով, որոնք հազարների են հասնում, տեղադրվում են WikiLeaks-ում :

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Wikileaks-ը հրապարակել է Ջոն Պոդեստայի նամակների հերթական մասը, որը գլխավորել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը, որտեղ ասվում է, որ նախընտրական արշավի շրջանակում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման նպատակահարմարությունը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---