Ղրղզստանի նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության պաշտոնաթողության մասին

Ղրղզստանի նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության պաշտոնաթողության մասին

PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հոկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել կառավարության պաշտոնանկության մասին: Ըստ հրամանագրի, քանի որ կոալիցիոն սկզբունքով ձևավորված մեծամասնության կարգավիճակը խորհրդարանում` «Ժոգորկու Կենեշում» չի ապահովվել, կառավարությունը պաշտոնաթող է համարվում:

Կառավարությունը ձևավորվել էր 2015-ի նոյեմբերի 2-ի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Ղրղզստան», «Oնուգու-Պրոգրես», «Աթա մեքեն» կուսակցությունների խորհրդարանական խմբակությունների կոալիցիայի հիման վրա:

Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչ կառավարության նոր կազմի անդամների նշանակումը: Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:

Ղրղզստանի իշխող կոալիցիան լուծարվեց հոկտեմբերի 24-ին, երբ Ղրղզստանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը հայտարարեց իշխող մեծամասնության կազմից դուրս գալու մասին: Որպես պատճառ նշվել են տարաձայնությունները սահմանադրական բարեփոխման անցկացման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---