ՔԿ. 9 ամսում 30 ծառայող կարգապահական պատասխանատվության է ենթարկվել

ՔԿ. 9 ամսում 30 ծառայող կարգապահական պատասխանատվության է ենթարկվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն հետևողական աշխատանքներ է իրականացնում՝ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով քննության որակն ու արդյունավետությունը, քննիչների կարգապահությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, 2016 թվականի 9 ամսվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու համար ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել են կարգապահական վարույթներ, և 30 ծառայող ենթարկվել է պատասխանատվության։

ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով՝ 18 ծառայողի նկատմամբ կիրառվել է «զգուշացում», 6 ծառայողի նկատմամբ՝ «նկատողություն», 2 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «կոչումի իջեցում՝ մեկ աստիճանով», ևս 2 ծառայողի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժերը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---