Մարկ Դեյվիս. Եթե ՀՀ իշխանությունները ճիշտ աշխատեն, ներդրումներ կլինեն

Մարկ Դեյվիս. Եթե ՀՀ իշխանությունները ճիշտ աշխատեն, ներդրումներ կլինեն

PanARMENIAN.Net - Մոնոպոլիաները խոչընդոտում են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս մասին լրագրողներին ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը։

Նա բարձր է գնահատում Հայաստանի տնտեսության մրցունակությունը, սակայն նկատում է՝ ներդրումներ այստեղ քիչ են գալիս. «Չնայած ձեր այդ առավելությանը, ներդրումները գալիս են ոչ թե Հայաստան, այլ հարևան Վրաստան։ Եթե իշխանությունները ճիշտ աշխատանքներ տանեն, ներդրումներն այստեղ էլ կհոսեն»։

Երևանյան գրասենյակի ղեկավարը նաև նկատում է՝ տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանն առանձնանում են բիզնես-գրավչության առումով։

Նրա նահատմամբ՝ Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը խոչընդոտում են նաև հարկային ոլորտում կարգավորումները, որոնք սահմանափակում են նոր ընկերությունների մուտքը տնտեսության ճյուղեր։

«Հաջողության հասնելու համար պետք է նախ դաշտը մաքրել։ Դա անելու համար կարևոր է քաղաքական գործոնը՝ պետք է թույլ տան մաքրում իրականացնել»,- ասել է Դեյվիսը, գրում է A1plus.am-ը:

Նա պնդում է՝ ՎԶԵԲ-ն ունի համապատասխան հնարավորություններ՝ նման խնդիրները կարգավորելու հարցում Հայաստանի կառավարությանն աջակցելու համար: «Դրա համար միայն ժամանակ է անհրաժեշտ, ամբողջ գործիքակազմն ունենք։ Սա ինստիտուցիոնալ լուծումների համակարգ է»։

ՎԶԵԲ-ի ու ԵՄ աջակցությամբ 3-օրյա ֆինանսական վերապատրաստումներ են անցել հայաստանցի ֆինանսիստներ, ՓՄՁ ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---