Հռոմի Պապը փախստականին օգնություն ցուցաբերած հայ կնոջ օրինակն է բերել26 հոկտեմբերի 2016 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած իր ամենշաբաթյա ընդունելությանը ուղերձով դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց, կոչ է արել համերաշխություն դրսևորել միգրանտների և փախստականների նկատմամբ: Նա պետություններին հորդորել է չփակել դռները նրանց դիմաց: Կտրվելով գրավոր տեքստից, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը պատմել է մի կնոջ մասին, ում փախստականը դիմել էր իրեն Վատիկան հասցնելու խնդրանքով: Տեսնելով, որ այդ փախստականը կոշիկներ չունի, կինն առաջարկել է նրան Սուրբ Պետրոսի հրապարակ բերել տաքսիով: Ճանապարհին փախստականը պատմել է իր պատմությունը, ու երբ տեղ են հասել, վարորդը հրաժարվել է փող վերցնել: Փախստականին Սուրբ Պետրոսի հրապարակ հասցրած կնոջ մասին Հռոմի Պապն ասել է․ - «Այս կինը հասկացել է փախստականի ցավը, քանի որ հայկական արյուն ունի և գիտի, թե ինչ տառապանքներ է կրել իր ժողովուրդը: Երբեմն մենք որևէ բան ենք անում, ինչը սկզբում մերժել ենք, որովհետև մեզ անհարմար է», - մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հորդորել էմտածել այս պատմության մասին և թե ինչ կարելի է անել փախստականների համար: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |