Կանադայում «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքի շրջանակում ռեկորդային գումար է հավաքվել

Կանադայում «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքի շրջանակում ռեկորդային գումար է հավաքվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացել է ամենամյա դրամահավաքի միջոցառումը, որին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Աբգար Հովակիմյանը, հոգևոր հայրեր, հասարակական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Երեկոյի ընթացքում հավաքված 915.000 ԱՄՆ դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Հայաստանի ու Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:

Բացման խոսքում դեսպան Եգանյանը մեծապես կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառման գլխավոր բանախոս, դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձել է Սփյուռքի կառույցների՝ Հայաստանի և Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ նշելով, որ անկախության առաջին իսկ օրվանից Հայաստանն ու Արցախը մշտապես զգացել են Սփյուռքի ամուր ներկայությունն ու աջակցությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---