Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում զոհվածների ընտանիքներն ու տուժածները ֆինանսական օգնություն կստանան

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում զոհվածների ընտանիքներն ու տուժածները ֆինանսական օգնություն կստանան

PanARMENIAN.Net - Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը 10 մլն դրամ է հատկացրել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

Այսպիսով, ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած 37 քաղաքացուն և նրանց ընտանիքներին կցուցաբերվի պետական աջակցություն:

Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1.5 մլն դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր վիճակում գտնվող յուրաքանչյուր քաղաքացուն` 700.000 դրամ, ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200.000 դրամ և նշված ավտոբուսի մյուս ուղևորներին ` 100.000-ական դրամ:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 27-ը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---