ՌԴ-ն ու Հայաստանը մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր են սկսել

ՌԴ-ն ու Հայաստանը մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր են սկսել

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ ԶՈւ Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր են սկսել: Տանկերը կհասցվեն Տ-72Բ4 մակարդակին` այդ տանկերով են մասնակից թիմերը հանդես գալիս «Տանկային բիաթլոնում»:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն մտադիր էր իր տանկերի արդիականացման պայմանագիր կնքել լեհական Bumar Łabędy ընկերության հետ PT-72U ծրագրով:84 տանկի արդիականացման պայամանագրով Երևանը $100 մլն պետք է վճարեր:

Ինչպես ասել է ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, տանկերի արդիականացման աշխատանքներն արդեն սկսվել են: Ըստ նրա, տանկերի ընդհանուր քանակն ու աշխատանքի ավարտի վերջնաժամկետը հստակեցված չեն, հայտնում է «Իզվեստիան»:

Ըստ «Իզվեստիայի» աղբյուրի, խոսքը տասնյակ տանկերի մասին է: Տ-72Բ4-ն ավելի լավ մանևրային բնութագրեր և մարտական ցուցանիշներ ունի: Հիմնական աշխատանքները կատարվում են Հայաստանում, ինչը թույլ է տալիս հայկական կողմին պակաս ծախսատար դարձնել գործընթացը, հետևաբար ավելի շատ տանկեր արդիականացնել:

Հայկական տանկերի շարժիչի հզորությունը կհասցվի 1130լ/վ, առանց վնասելու ռեսուրսը, ինչը հնարավոր է դարձել սառեցման համակարգի կատարելագործման շնորհիվ: Տ-72Բ4-ն լրացուցիչ կստանա հատուկ նախշ ունեցող նոր թրթուռներ, որոնք ավելի մանևրային են դարձնում ռազմատեխնիկան:

Բ4 մոդելն ունի ժամանակակից բազմականալ «Սոսնա-Ու» նշանացույց, որի շնորհիվ տանկն ավելի լավ է կողմնորոշվում գիշերային գործողությունների ժամանակ: Որպեսզի հրամանատարն ավելի լավ տիրապետի իրավիճակին, Տ-72-ի վրա տեղադրվել է շրջանակային տեսանելիության կոմպակտ համալիր, որը թույլ է տալիս թիրախները որոշել օրվա ցանկացած ժամին և հայտնել նշանառուին: Այդ համալիրը կրակի կառավարման «Կալինա» համակարգի մաս է կազմում, որը տեղադրվում է Տ-90ՄՍ տանկերի վրա և կարող է աշխատել նաև կառավարվող զենքի ու հեռահար պայթեցվող զինամթերքի հետ:

Անկախ ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոնինն իր հերթին հավելել է, որ Տ-72Բ4-ն Տ-90-ի համեմատ ավելի արագաշարժ է` ավելի հզոր շարժիչի և փոքր զանգվածի շնորհիվ: Բ4-ը նաև ունի կրակի կառավարման ավելի արդյունավետ համակարգ, ավելի մեծ տեսադաշտ և ավելի լավ է դրսևորում իրեն գիշերային մարտի ժամանակ բազմականալ նշանացույցի շնորհիվ: Նա հավելել է, սակայն, որ Տ-90-ն ավելի լավ է պաշտպանված ավելի հաստ զրահի շնորհիվ և հերահառ կառավարման գնդացիր ունի, ինչը թույլ է տալիս հրամանատարին կրակ բացել դուրս չգալով խցիկից:

Մինչդեռ, ըստ փորձագետի, վերջերս Երևանում կայացած ArmHiTec-2016 սպառազինության ցուցահանդեսում ներկայացված արդիականացված Տ-72Բ4-ը հագեցած էր հենց հեռահար կառավարման գնդացրով, ինչը նշանակում է, որ այն կարելի է տեղադրել նաև արդիականացված Տ-72-ի վրա:

ArmHiTec-2016 ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել են նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---