ԵՄ-ն Վրաստանին €30 մլն դրամաշնորհ կտրամադրի կառավարման համակարգի բարեփոխման համար

ԵՄ-ն Վրաստանին €30 մլն դրամաշնորհ կտրամադրի կառավարման համակարգի բարեփոխման համար

PanARMENIAN.Net - Եվրամիությունը Վրաստանին €30 մլն դրամաշնորհ կտրամադրի կառավարման համակարգի բարեփոխման համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում կայացած կառավարության նիստում:

Ըստ վարչապետի, «հանրային կառավարման բարեփոխումը կառավարության բարեփոխման ծրագրի կարևոր ուղղություններից է և այդ ուղղությամբ Եվրամիության օգնությունը ողջունելի է»:

«Հարկ կլինի մեծ ջանքեր գործադրել ԵՄ հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ամբողջապես կատարելու համար: Դա հարկավոր է, որպեսզի Վրաստանն ունենա եվրոպական օրենսդրությունը հաշվի առնող կառավարում»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Եվրամիության կողմից Վրաստանին հատկացված դրամաշնորհի հատկացման մասին պայմանագրի մանրամասները կհրապարկվեն հոկտեմբերի 28-ին Վրաստանի վարչապետի և Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանի համատեղ մամուլի ասուլիսում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---