Էրդողան. Թուրքիայի գործողությունը Սիրիայում կշարունակվի Մանբիջի և Ռաքքայի ուղղությամբ

Էրդողան. Թուրքիայի գործողությունը Սիրիայում կշարունակվի Մանբիջի և Ռաքքայի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայի գործողությունը Սիրիայի հյուսիսում կշարունակվի Մանբիջի և Ռաքքայի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա ասել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողությունը չի ավարտվի Ալ Բաբի գրավումով` թիրախ կդառնան Մանբիջն ու ԻՊ մայրաքաղաք համարվող Ռաքքան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ալ Բաբի գրավումից հետո մենք կշարժվենք դեպի Մանբիջ և Ռաքքա: Այդ քայլերը մենք քննարկել ենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հոկտեմբվերի 26-ի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ժամանակ»,-ասել է Էրդողանն Անկարայում` ելույթ ունենալով զոհված զինծառայողների հարազատների առջև:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---