Զինծառայողի հետ չբնակվող ծնողներին կսկսեն նրա ընտանիքի անդամ համարել27 հոկտեմբերի 2016 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողի ընտանիքի անդամ կհամարվեն նաև այլ վայրում բնակվող նրանց ծնողները. կառավարությունը հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրները: Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի՝ զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված է միանվագ դրամական օգնություն: Ընդ որում, ծնողները համարվում են ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում են համատեղ: Ըստ այդմ, իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից: Նախագծով առաջարկվել է համապատասխան լրացում կատարել օրենքում՝ սահմանելով, որ ընտանիքի անդամ են համարվում նաև ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվող ծնողները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |