Ահաբեկիչները հակահարձակման են անցել Հալեպում. Կրակում են «Գրադ» կայանքներից

Ահաբեկիչները հակահարձակման են անցել Հալեպում. Կրակում են «Գրադ» կայանքներից

PanARMENIAN.Net - Զինված կազմավորումները հակահարձակման են անցել Հալեպի հարավ-արևմուտքում և գրոհում են սիրիական բանակի և աշխարհազորի դիրքերը: Ահաբեկիչները կրակ են բացել «Գրադ» համազարկային հրթիռային համակարգերից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գրոհայինները հրթիռակոծում են բանակի դիրքերը Բազո ռազմավարական բարձունքում, ՀՕՊ ստորաբաժանումներն ու բջջային կապի աշտարակները: Հրթիռակոծվում են նաև կամավորների և կառավարական զորքերի դիրքերը ուսումնարանների շրջանում և 1070 թաղամասում:

Քաղաքում չի գործում բջջային կապն ու ինտերնետը:

Հոկտեմբերի 23-ին կառավարական զորքերը հարձակման էին անցել Հալեպի հարավում եռօրյա հումանիտար դադարի ավարտից հետո, որի ընթացքում խաղաղ բնակիչներն ու զինյալները կարող էին հեռանալ քաղաքից: Ահաբեկիչները հրաժարվել են հեռանալ քաղաքից և սպառնալիքներով թույլ չեն տվել դա անել նաև խաղաղ բնակիչներին:

2011-ի մարտից շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայում ավելի քան 220.000 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---