Անկարայում հանրային հավաքների արգելք է սահմանվել

Անկարայում հանրային հավաքների արգելք է սահմանվել

PanARMENIAN.Net - Անկարայի իշխանությունները հանրային հավաքների արգելք են սահմանել մինչև նոյեմբերի ավարտը հնարավոր ահաբեկչական սպառնալիքի մասին տեղեկությունների պատճառով:

«Նահանգապետությունը պատասխանատու է մայրաքաղաքում և նրա արվարձաններում անվտանգության ապահովման համար: Որոշումը կայացվել է «մարդկանց անվտանգությունն ու հասարակական կարգն ապահովելու» նպատակով` «արգելված ահաբեկչական կազմակերպությունների կողմից գործողություններ նախապատրաստելու վերաբերյալ տվյալների հիման վրա»,-ասվում է նահանգապետի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ արգելքը սահմանվել է հուլիսին երկրում ձեռնարկված պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի շրջանակում:

Անկարայի իշխանությունները չեն նշել, թե հատկապես որ կազմակերպությունների մասին է խոսքը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ահաբեկչական «Իսլամական պետությունը» գրոհ էր պատրաստում Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը և Անկարայում Թուրքիայի առաջին խորհրդարանի շենքը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն: Դրանից հետո չեղարկվել էին հոկտեմբերի 29-ի միջոցառումները` նվիրված Հանրապետության օրվան, և նոյեմբերի 10 միջոցառումները, նվիրված Աթաթուրքի օրվան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---