Գրոսմայստերներ Անդրիասյանն ու Ղարամյանը նվաճել են Corsican Circuit 2016-ի 2-րդ փուլի ուղեգրեր

Գրոսմայստերներ Անդրիասյանն ու Ղարամյանը նվաճել են Corsican Circuit 2016-ի 2-րդ փուլի ուղեգրեր

PanARMENIAN.Net - Բաստիայում անցկացվող Corsican Circuit 2016 մրցաշարի առաջին փուլն ավարտվել է: Հիմնական մրցաշարից նոկաուտ համակարգով անցկաղվող երկրորդ փուլի ուղեգրեր է նվաճել 12 շախմատիստ: Ուղեգրեր նվաճած շախմատիստների ցանկում են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը:

Այստեղ նրանց միացան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը: Համաձայն վիճակահանության 1/8 եզրափակչում Զավեն Անդրիասյանի մրցակիցն է լինելու Վլադիմիր Օնիշչուկը, իսկ Տիգրան Ղարամյանն ուժերը կչափի Դանիելե Վոկատուրոյի հետ: 1/8 եզրափակչի պարտիաները մեկնարկել են հոկտեմբերի 27-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցան աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրի պարտիաները: Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Մամիկոն Ղարիբյանը, ով վաստակել է 4.5 միավոր:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Մակովեևը: Մեր շախմատիստներից Արսեն Դավթյանն ու Դավիթ Գասպարյանը վաստակել են 4.5-ական միավոր:

Մինչև 8 տարեկանների պայքարում Ռուսաստանի ներկայացուցիչ Սավվա Վետոխինը և Թուրքմենստանը ներկայացնող Կուրբանդուդիև Շագելդին վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր ներկայացուցիչներից Նիկոլայ Հովյանը վաստակել է 4.5 միավոր:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր մասնակիցներից Մարիամ Մկրտչյանը վաստակել է 5.5 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հունգարիայի ներկայացուցիչ Գաալ Ցզոկան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սեդա Բադալյանը, ով վաստակել է 4.5 միավոր:

Մինչև 8 տարեկան աղջիկների աղյուսակը միանձնյա գլխավորում է Աիշա Զակիրովան, ով 7 հնարավորից վաստակել է 7 միավոր: Մեր մասնակիցներից Էմմա Մխիթարյանը վաստակել է 3 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---