Վ. Օսկանյան. Միայն Ղարաբաղի ինքնորոշման հարցի կարգավորումից հետո կարելի է անցնել այլ հարցերի31 մայիսի 2007 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի համար առաջնային է մնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը, այսօր լրագրողներին ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, միայն այս հարցի վերջնական համաձայնեցումից հետո է կարելի անցնել այլ կետերի: «Առանց այդ հարցի կարգավորման մենք ձեռնպահ ենք մնում այլ թեմաներով խոսակցություններից»,- նշել է նա:Մեկնաբանելով ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի այն հայտարարությունը, որ նա հուսով է` Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները, արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ «դա ցանկալի է, սակայն կոնկրետ կանխատեսումներ անելը շատ բարդ է»: Խոսելով այն մասին, թե որքանով է արդարացված ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ամերիկացի համանախագահների մասնակցությունը Ղարաբաղյան գործընթացում նրանց հայտարարությունների համատեքստում` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման» վերաբերյալ` Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ միջնորդները միակարծիք են Լեռնային Ղարաբաղի հարցում, որը կայանում է նրանում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: «Այդ պարագայում կարող է ցանկացած որոշում լինել` առանց որեւէ սահմանափակումների»,- հավելել է նա: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |