Amazon-ի ղեկավարը 1 ժամում ավելի քան $3 մլրդ է կորցրել

Amazon-ի ղեկավարը 1 ժամում ավելի քան $3 մլրդ է կորցրել

PanARMENIAN.Net - Amazon-ի հասույթը երրորդ եռամսյակում չի արդարացրել վերլուծաբանների սպասելիքները: Այդ ֆոնին ընկերության բաժնետոմսերն էժանացել են գրեթե 6%-ով, իսկ ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը ավելի քան $3 մլրդ է կորցրել:

Բեզոսի կարողությունը, որը Amazon-ի հիմնադիրն է և գլխավոր գործադիր տնօրենը, հոկտեմբերի 27-ի երեկոյան նվազել է $3.2 մլրդ-ով` հասնելով $67.5 մլրդ, ընկերության եկամուտների մասին տվյալների հրապարակումից հետո առաջին մեկ ժամում, հայտնում է ՌԲԿ-ն ամերիկյան Forbes-ի վրա հղումով:

Հոկտեմբերի 27-ին ընկերությունը հրապարակել է հաշվետվությունը, որտեղ ասվում էր, որ զուտ շահույթը 2016-ի 3-րդ եռամսյակում կազմել է $252 մլն կամ $0,52 1 բաժնետոմսի համար: Այդ ցուցանիշները կանխատեսումներից ցածր էին. ինչպես նշում է Bloomberg-ը, վերլուծաբանները ակնկալում էին, որ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվարկով կկազմի $0,78: Այդ նորության ֆոնին Amazon-ի բաժնետոմսերը լրացուցիչ սակարկությունների ժամանակ էժանացան 5,7%-ով:

Բեզոսը հայտնվել է ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում IPO Amazon-ից հետո 1997-ին: ԱՅն ժամանակ Forbes-ը գնահատել էր նրա կարողությունը $1,6 մլրդ: Դրանից ի վեր ընկերության բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 54000%-ով: 2016-ի հոկտեմբերին Forbes-ի ցուցակում Բեզոսը երկրորդ տեղում էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---