Մոսկվայում հոկտեմբերի 28-ին կբացվի Հայաստանի առևտրի տունը

Մոսկվայում հոկտեմբերի 28-ին կբացվի Հայաստանի առևտրի տունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կբացվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առևտրի տները, հայտնում է Եվրասիական գործարար միությունը:

Առևտրի տներում հիմնականում կներկայացվի համապատասխան երկրի գյուղատնտեսական արտադրանքը, սննդամթերքն ու լայն սպառման ապրանքները: Յուրաքանչյուր տաղավարում մոտ 20 խոշոր արտադրող կներկայացվի:

Տեսականին կներառի միրգ, բանջարեղեն, կաթնամթերք և մսամթերք, պանիր, հացաբուլկեղեն, չրեր, ընդեղեն, հանքային ջրեր, ալկոհոլային արտադրանք, պահածոյացված սննդամթերք, որոնք հատուկ են այդ երկրներից յուրաքանչյուրին:

«Ակնկալվում է, որ շնորհիվ նորաբաց առևտրի ներկայացուցչությունների, ապրանքաշրջանառությունը ԵՏՄ անդամ երկրների միջև կավելանա 30%-ով և ավելին»,-ասվում է Եվրասիական գործարար միության վարչության նախագահ Վիկտոր Կամբոլովի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---