Թուրքիայում Աբգար թագավորի ժամանակների հազվագյուտ խճանկարներ են պեղել

Թուրքիայում Աբգար թագավորի ժամանակների հազվագյուտ խճանկարներ են պեղել

PanARMENIAN.Net - Ենթադրաբար մ.թ.ա. 1-ին դարին դասվող հազվագյուտ խճանկարներ են հայտնաբերվել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա (պատմական Ուրֆա) քաղաքում, գրում է Daily Sabah-ը:

Հնագետները հայտնաբերել են հայոց Աբգար V թագավորի ժամանակների 5 խճանկար:

Աբգար V Ուքքամա Օսրոյենեի (Եդեսիայի թագավորություն) թագավորը (մ.թ.ա. 4 թվական - մ.թ. 7 թվական և մ.թ. 13 - 40 թվականներ) ըստ ավանդության ընդունել է քրիստոնեություն դրանով դառնալով 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը։ Հնագիտական The Castle Skirts նախագծի շրջանակում պեղված խճանկարներում պատկերներ կան ասորերեն գրություններով: Խճանկարները ցուցադրվելու են թանգարաններում, երբ դրանց վերականգնման աշխատանքներն ավարտվեն:

Նախագծի շրջանակում, որն իրականացվում է Շանլիուրֆայի 43 հազար քմ տարածքում, վերականգնվել է մոտ 80 դամբարան, միջոցներ են ձեռնարկվում պեղված հնությունների պահպանման համար:

Աբգար V-ին անվանել են սուրբ Աբգար (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), ըստ ավանդության նա I դարի անդրանիկ քրիստոնյա թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է: Թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքն էր Եդեսիան: Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» եղել է Հայոց թագավոր:

Աբգար թագավորի ընտանեկան դամբարանը հայտնաբերվել էր հուլիսին, հնագետները կարծում են, որ այդտեղ է թաղված նրա ընտանիքի 10 անդամ:

Photo. Anadolu Agency
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---