Գյումրու սիմֆոնիկը ելույթ է ունեցել Թբիլիսիում

Գյումրու սիմֆոնիկը ելույթ է ունեցել Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Թբիլիսիի Մերաբ Բերձենիշվիլիի անվան մշակույթի միջազգային կենտրոնում:

Համերգը կայացել է հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հայաստանի դեսպանության, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Համերգը նվիրված էր ՀՀ անկախության 25 ամյակին:

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ, վրացի և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները, գրում է Ա1+-ը:

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն հիմնադրվել է 1993-ին: Նվագախմբի համերգացանկում հիմնականում ընդգրկված են դասական գործեր:Նվագախումբն իր գոծունեության ընթացքում բազմաթիվ համերգներով հանդես է եկել Գյումրիում, Շիրակի և հանրապետության տարբեր մարզերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---