Բելգիայի Սենատի նախագահ. ԼՂ խնդրի հանգուցալուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով

Բելգիայի Սենատի նախագահ. ԼՂ խնդրի հանգուցալուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի և խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակայնի հանդիպումը, որից հետո նրանք հանդես եկան լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ, հայտնում է Aysor.am-ը:

Գալուստ Սահակյանը հատկապես կարևորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը։

«Հանդիպման ժամանակ մենք անդրադարձել ենք ԼՂ հակամարտության գործընթացին և փաստել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճաապարհով», - ընդգծել է Գալուստ Սահակյանը։

Իր հերթին Քրիստին Դըֆրենյը նշել է, որ իր երկիրը ևս կարևորում է հակամարտության խաղաղ կարգավորումը: «Մենք նման տիպի հակամարտությունների հանգուցալուծումը տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով։ Միայն այս կերպ այդտեղ ապրող մարդկանց տանջանքներին հնարավոր կլինի վերջ դնել։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը բարդ աշխարհագրական և ռազմավարական իրավիճակում է գտնվում, բայց մեր դռները, Եվրոպայի դռները միշտ բաց են բանակցությունների և ցանկացած ոլորտում աշխատանքի համագործակցության համար։ Բելգիայի Սենատը ջանք չի խնայի աջակցելու Հայաստանին իր որոշումների մեջ», - ասել է նա։

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---