Բրիտանահայ համայնքի ֆինանսավորմամբ Աղձք գյուղում մանկապարտեզ է կառուցվում

Բրիտանահայ համայնքի ֆինանսավորմամբ Աղձք գյուղում  մանկապարտեզ  է կառուցվում

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը Մեծ Բրիտանիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ Աղձք համայնքում (Արագածոտնի մարզ) մեկնարկել է երկհարկանի մանկապարտեզի կառուցումը:

Մանկապարտեզը կունենա երեխաների կրթության ու հանգստի համար արդի բոլոր հարմարությունները: Խմբային ու ննջարանային սենյակներից բացի նախատեսվում է մարզադահլիճ, խաղասրահ, խաղահրապարակ և համակարգչային սենյակ, որտեղ սաները կանցկացնեն իրենց ժամանցն ու պարապմունքները:

Նախակրթարան կարող է հաճախել մինչև 90 երեխա:

«Երեք տարի առաջ գյուղի մանկապարտեզը վթարային լինելու պատճառով դադարեց գործել, և այն, որ Բրիտանիայի մեր հայրենակիցները ստանձնել են նոր մանկապարտեզի կառուցում, մեծ ուրախություն է համայնքի համար»,- ասում է Աղձքի գյուղապետ Արսեն Ավդալյանը:

Բրիտանահայ համայնքը կարևորում է երեխաների ու պատանիների կրթությունը և հիմնականում ստանձնում կրթության և առողջապահության ոլորտներին միտված ծրագրեր: Վերջին տարիներին համայնքի նվիրատվություններով իրականացված ծրագրերից են Սասունիկ գյուղի մանկապարտեզի կառուցումը և Երևանի Շենգավիթ համայնքի գիշերօթիկ մանկապարտեզի վերակառուցումը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---