2 նոյեմբերի 2016 - 14:44 AMT
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկնել է «ֆեներբախչեի» դեմ խաղին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» 21 ֆուտբոլիստի կազմում է, որոնց գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընտրել է Եվրոպայի լիգայի շրջանակում թուրքական «Ֆեներբախչեի» հետ խաղին մասնակցելու համար: Թիմը մեկնում է Ստամբուլ, ասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում:

«Յունայթեդի» կազմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 5 խաղի` ընդհանուր առմամբ դաշտում անցկացնելով 104 րոպե: Վերջին անգամ նա մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին (1:2) սեպտեմբերի 10-ին:

Մխիթարյանից բացի խաղին մասնակցելու են մեկնել դարպասապահներ Դե Խեան, Ռոմերոն, Ջոնսթոնը, պաշտպաններ Բլինդը, Ջոնսը, Դարմիանը, Ֆոսու Մենսան, Ռոխոն, Շոուն, կիսապաշտպաններ Ֆելլաինին, Էրերան, Լինգարդը, Մատան, Պոգբան, Շնայդերլինը, Յանգը, հարձակվողներ` Իբրահիմովիչը, Մարսիալը, Ռաշֆորդը, Ռունին:

«Ֆեներբախչեի» հետ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ֆեյենդորի» հետ միասին 6-ական միավոր ունեն և գլխավորում են Ա խումբը: «Ֆեներբախչեն» երրորդն է 4 միավորով, իսկ եզրափակում է մրցաշարային աղյուսակը «Զարյան», որը միայն մեկ ոչ ոքի է խաղացել թուրքական թիմի հետ և 3 պարտություն ունի: