«Պոբեդան» չի թռչի Երևան. Սպասարկումը «Զվարթնոցում» թանկ է

«Պոբեդան» չի թռչի Երևան. Սպասարկումը «Զվարթնոցում» թանկ է

PanARMENIAN.Net - Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է: Այդ մասին հայտնել է աղբյուրն ավիաընկերությունում, հայտնում է Ինտերֆաքսը:

«Մենք որոշեցինք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից, քանի որ ուղևորների սպասարկումը «Զվարթնոց» օդանավակայանում շատ բարձր է` 50 եվրո մեկ մարդու հաշվարկով: Դա ավելին է, քան մեր սակագինը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ «Պոբեդան» թռիչքներ է իրականացնում Եվրոպայի և ԱՊՀ 9 ուղղություններով, որտեղ սպասարկման արժեքը միջինը կազմում է 10 եվրո մեկ մարդու հաշվարկով, իսկ որոշ օդանավակայաններում անվճար է:

Դոնի Ռոստով-Երևան թռիչքների թույլտվությունն ավիաընկերությունը ստացել էր հուլիսին, սակայն թռիչքներն այդպես էլ չսկսվեցին:

Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Թռիչքները կիրականացվեն նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:

Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից:

 Ուշագրավ
Աղջկան լուսանկարել են 8 ամիս տևած հիվանդությունից վերականգնվելուց հետո
Դեսպանությունից նշել են նաև, թե երկրի որ շրջանները չարժե այցելել
Նա այդ մասին ասել է Բաքվում Իտալիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում
Հունվար-նոյեմբերին շրջանում միգրացիայի դրական սալդո է գրանցվել՝ ներգաղթել է 34,600 մարդ, արտագաղթել՝ 27,810-ը