// IP Marketing video - START// IP Marketing video - END

ReAnimania 8-րդ անիմացիոն ֆիլմերի փառատոնի հաղթողները հայտնի են

ReAnimania 8-րդ անիմացիոն ֆիլմերի փառատոնի հաղթողները հայտնի են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվել է 8-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի արդյունքները։ Ձեզ ենք ներկայացնում փառատոնի մրցութային ծրագրերի հաղթողներին՝

Լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Փսիքոնաթես.մոռացված երեխաներ»-ը՝ Իսպանիա, 2015, ռեժիսոր՝ Կարլոս Խուարես:

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Բեմադրված»-ը՝ Ֆրանսիա, Իսպանիա, 2016, ռեժիսոր՝ Ալբերտո Վազքես:

Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ՝ Լև Ատամանովի անվան մրցանակ է ստացել «Պապիկիս երազը», Հայաստան, 2016, ռեժիսոր՝ Հայկ Կիրակոսյան:

Լիամետրաժ ֆիլմի լավագույն արտ կոնցեպտ` Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակ է ստացել «Փսիքոնաթես. մոռացված երեխաներ», Իսպանիա, 2015, ռեժիսոր՝ Կարլոս Խուարես:

Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ է ճանաչվել «Փախչող Բիսկվիթը», Բելգիա, Ֆրանսիա, 2016, ռեժիսոր` Պասկալ Էկե:

Լավագույն ավարտական ֆիլմ է ճանաչվել «Գրամեքենա-գլուխ», Գերմանիա, 2015, ռեժիսոր՝ Էրիկ Ջիեսման:

Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ է ճանաչվել «Միրգ», Գերմանիա, 2016, ռեժիսոր՝ Գերհարդ Ֆանք:

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009-ին։ Նախագծի նխատակն անիմացիոն արվեստի օժանդակությունն է, համաշխարհային կարգի անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և հայ անիմատորների աշխատանքների ցուցադրությունը համաշխարհային ասպարեզում, ինչպես նաև ամբողջ աշխարհից լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունը։

 Ուշագրավ
Նախագծի հեղինակն է Պետրոս Ծամերյանը, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը
Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է
Հայաստանը ֆիլմերը ստանում է ՌԴ-ից, ուստի՝ հայ հանդիսատեսին այն կհասնի նույն տեսքով, ինչ ռուսաստանցի հանդիսատեսին