Ասադ. Արևմուտքը փորձում է օգտագործել հրադադարը` օգնելու համար ահաբեկիչներին

Ասադ. Արևմուտքը փորձում է օգտագործել հրադադարը` օգնելու համար ահաբեկիչներին

PanARMENIAN.Net - Արևմուտքն այն ժամանակ է հրադադար ցանկանում, երբ ահաբեկիչներն են վատ վիճակում, ոչ թե խաղաղ բնակիչները: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սերբական «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արևմուտքն, առաջին հերթին ԱՄՆ-ն, միշտ այն ժամանակ են հրադադար ուզում, երբ ահաբեկիչներն են վատ վիճակում, ոչ թե քաղաքացիական անձինք: Նրանք փորձում են հրադադարն օգտագործել օգնելու համար ահաբեկիչներին, լոգիստիկ աջակցություն, զենք ու փող տրամադրելով` որպեսզի նրանք հզորանան ու նորից սկսեն գրոհել»,-ասել է Ասադը:

Ըստ Ասադի, Հալեպում հրադադարի խափանման համար մեղավոր են ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները: Ասադն ասել է, որ Արևմուտքը սատարում է ահաբեկիչներին հյուծելու համար Սիրիան:

Ասադն ասել է, որ կոալիցիայի ինքնաթիռները նպատակաուղղված թիրախավորում են կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքները, ինչը նպաստեց ԻՊ նոր հարձակմանը:

Ըստ սիրիական բանակի տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպում գնդակոծությունների հետևանքով 84 մարդ է զոհվել, ևս 280-ը` վիրավորվել:

Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, որ «ցնցված է այն հանգամանքից», որ ապստամբները Հալեպում որպես թիրախ ընտրում են քաղաքի քաղաքացիական բնակչությունը: Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---