Վարչապետ. «Սեքյուրիթի դրիմի» և «Փարկինգ Սիթի Սերվիսի» գործառույթները պետք է անցնեն պետությանը

Վարչապետ. «Սեքյուրիթի դրիմի» և «Փարկինգ Սիթի Սերվիսի» գործառույթները պետք է անցնեն պետությանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 3-ին Կառավարության նիստում անդրադարձել է նախորդ օրը երեկոյան ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկմանը՝ ներկայացնելով ոլորտին առնչվող մի շարք հանձնարարականներ:

Մասնավորապես, վարչապետը Ոստիկանության պետին հանձնարարել է, ըստ անհրաժեշտության ներառելով նաև ֆինանսների և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ, և մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում ՝ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնի պետական կառույցներին:

Այնուհետև վարչապետը ՀՀ ֆինանսների և արդարադատության նախարարներին հանձնարարել է աջակցել Երևանի քաղաքապետին, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ների գործառույթները՝ այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնի համայնքային կառույցներին:

Կարմիր գծերի, արագաչափերի ու խախտումներն արձանագրող տեսախցիկների տուգանքների գումարները կուղղվեն պետությանը: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարվել է ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկմանը:

Կարապետյանը Ոստիկանության պետին նաև հանձնարարել է մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ՃՈ համակարգի բարեփոխման հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի էական արդյունքեր: Այդ թվում՝ շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն երթևեկության կաննոների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղիների կանոնակարգման ծառայության մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարին նաև հանձնարարվել է քննարկել և 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի հարկադիր կատարման, արգելանք դնելու, պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման հետ կապված:

Կարդացեք նաև՝ Ավտոկայանատեղիների հոսքերի տնօրինումը կարող է հանձնվել համայնքին

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---