Դպրոցական արձակուրդները չեն երկարաձգվելու

Դպրոցական արձակուրդները չեն երկարաձգվելու

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը հերքել է հասարակության շրջանում շրջանառվող լուրերն այն մասին, որ դպրոցական արձակուրդները կարող են երկարաձգվել։

«Չկա որևէ հիմք արձակուրդները երկարաձգելու համար», - ասել է Մարգարյանը Նովոստի Արմենիային։

Նրա խոսքով` արձակուրդները երկարաձգելու համար ՀՀ ԿԳ նախարարությունը պետք է առողջապահության նախարարությունից դիմում ստանա։

«Կրթության և գիտության նախարարությունը չի ստացել որևէ դիմում», հայտնել է Մարգարյանը։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ տրամադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---