Մոուրինյո. Մխիթարյանը պետք է ավելին անի իր տեղը հարձակման գծում ունենալու համար 4 նոյեմբերի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պետք է ավելին անի «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհային գծում իր տեղն ունենալու համար: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ֆեներբախչեի» հետ (1:2) հանդիպումից հետո: Պատասխանելով Մխիթարյանի մասին կոնկրետ հարցին խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում` Մոուրինյոն ասել է. «Նա պետք է ավելին անի, ահա այսքանը: Այս ակումբում մենք մեծ սպասելիքներ ունենք, այդ դիրքերում խաղացողները շատ են և նա պետք է Մատայից, Լինգարդից, Մարսիալից լավ խաղա` նա պետք է նրանցից լավ խաղա, ահա և վերջ»: «Յուրաքանչյուր մարզիչ ուզում է, որ խաղը հաղթանակով ավարտվի, ցանկացած մարզիչ ուզում է այն խաղացողներին ընդգրկել, որոնք, իր կարծիքով, ավելին կարող են անել թիմի համար և ես բացառություն չեմ»,-մեջբերում է Մոուրինյոին ակումբի պաշտոնական կայքը: «Յունայթեդի» կազմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 5 խաղի` ընդհանուր առմամբ դաշտում անցկացնելով 104 րոպե: «Ֆեներբախչեի» դեմ խաղում Մխիթարյանը խաղի վերջին կես ժամում փոխարինել է Մարկուս Ռեշֆորդին: Նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ «Սիթիի» դեմ սեպտեմբերյան դերբիից հետո: 2:1 հաշվով պարտություն կրելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ կմնա խմբի երրորդ հորիզոնականում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |