Յուրի Մերզլյակով. Բաքվում ես հայտարարել եմ, որ Ղարաբաղը մտել է Ադրբեջանի ԽՍՀ կազմը, ոչ թե Ադրբեջանի

PanARMENIAN.Net - «Իրավաբանական տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) մտնում էր Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ: Այսօր Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է չճանացված հանրապետություն, եւ դրա սահմանների եւ պատկանելիության հարցը հանդիսանում է միջազգային իրավունքի հարց»,- Երեւանում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղը միջազգային իրավունքի օբյեկտից վերածվեց սուբյեկտի: «Այդ պատճառով պատկանելիության հարցն այդքան ցավագին է: Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ես ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղը մտել է Ադրբեջանի ԽՍՀ կազմը, ոչ թե Ադրբեջանի»,- հավելել է նա: Միեւնույն ժամանակ, ռուս միջնորդը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ճանաչում է տարածքային ամբողջականության սկզբունքը: «Եթե դա չլիներ, դուք պատկերացնու՞մ եք` ինչ կկատարվեր ամբողջ աշխարհով մեկ: Ես հոյակապ գիտեմ, որ մինչ 1917 թվականը Լեռնային Ղարաբաղը մտել է Ռուսաստանի կայսրության կազմը: Պատմությունը պետք է հակամարտությունների կարգավորման համար, սակայն պետք է հանգել միջազգային իրավունքից»,- ընդգծել է Մերզլյակովը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---