ԶԼՄ-ներ. Apple-ը մտադիր է սպիտակ կորպուսով iPhone 7 թողարկել

ԶԼՄ-ներ. Apple-ը մտադիր է սպիտակ կորպուսով iPhone 7 թողարկել

PanARMENIAN.Net - Apple ընկերությունն ընդլայնում է iPhone 7-ի գունապնակը և սմարթֆոնը կթողարկի Pure White սպիտակ կորպուսով, գրում է Lenta.ru-ն Macotakare կայքի վրա հղումով:

Նոր գունային երանգով սարքի ստեղծման համար առիթ է հանդիսացել Jet Black մոդելի մեծ պահանջարկը: Թե երբ կհայտնի վաճառքում սպիտակ iPhone 7-ը, հայտնի չէ: Պորտալի խմբագրությունը նշում է, որ տեղեկությունը կարող է ճշգրիտ չլինել:

Հօգուտ սպիտակ կորպուսով iPhone 7-ի է վկայում iPhone 4-ի հետ կապված պատմությունը: 2010-ի հունիսին կայացած շնորհանդեսից 9 ամիս անց ընկերությունը ներկայացրեց սպիտակ կորպուսով սմարթֆոնը:

Առայժմ iPhone 7-ը հասանելի է 5 գունային տարբերակով` արծաթագույն, ոսկեգույն, վարդագույն, սև և «սև օնիքս»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---